Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` «Ջազի հայկական ասոցիացիան» և «Մեցցո Պրոդաքշնը» ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը:
«Yerevan Jazz Fest-2016» փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 13-16-ը: Այն իր ծավալով և հնչեղությամբ գերազանցում է նախորդ տարվանը: Այս տարվա փառատոնը նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանին: